Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.11.2017 | 00:07

Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։ Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։ Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը և գիտությունը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։ Իմաստության արմատը երկյուղն է Տիրոջից, և նրա ոստերը` երկար կյանքը։ Տիրոջ հանդեպ երկյուղը վանում է մեղքը, իսկ երկյուղ չունեցողը չի կարող արդարանալ։


Սիրաքի իմաստություն 1. 22-27

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ